Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Յոգան հղի կանանց ազատում է ընկճախտից. 1in.am

Յոգան հղի կանանց ազատում է ընկճախտից. 1in.am

Հղի կանայք, ովքեր տառապում են ընկճախտով, հաճախ հրաժարվում են դեղորայք ընդունել: Նրանցից շատերը չեն հաճախոմ նաև անձնական հոգեթերապևտին: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ յոգան և մեդիտացիան օգնում են հղիության ընթացքում բուժել ընկճախտը: Բրաունի համալսարանի գիտնականները 34 հղի կնոջ մասնակցությամբ ուսումնասիրություն են անցկացրել, գրում է Business Standard-ը:

 

Մասնագետները մասնակիցներին առաջարկել են 10 շաբաթ շարունակ հղիների համար նախատեսված յոգայի մարզումների հաճախել: Գիտնականները պարբերաբար գնահատել են կամավորների մոտ ընկճախտի ախտանիշների ծանրությունը:

 

Պարզվել է, որ յոգան հղի կանանց հոգեկան առողջության վրա դրական ազդեցություն է ունենում: 10 շաբաթվա ընթացքում հղիների մոտ ընկճախի ախտանիշները թուլացել են: Ինչքան երկար է կինը յոգայով զբաղվել, այնքան ցածր է եղել նրա մոտ ընկճախտի մակարդակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. eva.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.03.2015

Հարգելի Աննա, եթե այժմ ամեն ինչ նորմալ է, ապա անհանգստանալու կարիք չկա: Նախկինում ունեցած հոգեբանական խնդիրները չեն ազդի պտղի նորմալ ձևավորման և զարգացման վրա:

Աննա

25.03.2015

Եթե նախկինում ունեցել ենք դեպրեսիաններ ու այժմ հղի ենք, որքանով կարող է այն ազդեցություն ունենալ պտղի վրա

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ